Բանասեր, լրագրող եւ թարգմանիչ Նիկոլայ Էփփլեն կազմել է Հարի Փոթերի մասին գրքերի վարկանիշային աղյուսակը: Նա ցանկը բաշխել է՝ սկսելով ամենավատ մասից և ավարտելով ամենալավով, հաղորդում է Life-ը:
Յոթերորդ տեղում է «Հարի Փոթեր եւ գաղտնի սենյակը» գիրքը: Ըստ բանասերի՝ հրաշագործ տղայի մասին երկրորդ գիրքը պարզապես «Փիլիսոփայական քարի» շարունակությունն է, ոչ թե ինքնուրույն ստեղծագործություն:
Այնուհետեւ աղյուսակում տեղ են գտել «Հրե գավաթը», «Փիլիսոփայական քարը», «Կիսարյուն արքայազնը», «Ֆենիքսի հավաքը» եւ «Ազկաբանի բանտարկյալը»: Ըստ Էփփլեի՝ «Հարի Փոթեր եւ մահվան ընծաները» գիրքը շարքում լավագույնն է: Բանասերը գտնում է, որ այն գիրքը սագայի գագաթնակետն է, քանի որ այն այլեւս չի ներկայանում որպես մանկական գրականություն: Էփփլեն անվանում է «Մահվան ընծաները» մեծահասակների համար լիարժեք ստեղծագործություն, որն ունի լուրջ բարոյական, փիլիսոփայական եւ կրոնական հարցադրումներ:




























