Կանաչ եւ սեւ, կորիզով եւ առանց կորիզ ձիթապտուղները դրված են գրեթե յուրաքանչյուր մթերային խանութի դարակներում: Ոմանք շատ են սիրում ձիթապտուղների համը, մյուսները՝ ոչ այնքան, սակայն, ամեն դեպքում, դրանք հեշտությամբ կիրառվում են կերակրատեսակներում:
Իսկ եթե փորձեք քաղել թարմ հյութալի ձիթապտուղն ամնիջապես ծառից, ապա, ըստ ամենայնի, կհիաթափվեք. դրա դառնահամը թույլ չի տա կուլ տալ այն:
Այդուհանդերձ, ձիթապտուղների դառը համը քիմիական զենք է բոլոր նրանց համար, ովքեր վայրի բնության մեջ փորձում են այդ պտուղները՝ պաթոգեն օրգանիզմենրից մինչեւ խոշոր եղջերավորներ: Մարդը գտել է ձիթապտուղների քիմիան հաղթահարելու ձեւը, իհարկե, քիմիայի միջոցով: Թարմ ձիթապտուղներից օլեուրոփեինը հեռացնելու եւ դրանք ուտելի դարձնելու համար մի քանի տեխնոլոգիաներ կան. աղաջրի մեջ թրջելը, ֆերմենտացիան եւ ալկալիով մշակելը:
Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողներն առաջարկել են կիրառել հատուկ պոլիմերային սորբենտներ այդ բարդ խնդիրը լուծելու համար, գրում է Նաուկա ի Ժիզն-ը՝ հիմնվելով Journal of Agricultural and Food Chemistry-ի նյութերի վրա: Մեթոդի էությունն է սորբենտների միջոցով մաքրել աղային հոքսը ֆենոլային միացություններից եւ միեւնույն ժամանակ թրջելու ընթացքում հեռացնել օլեուրոփեինը ձիթապտուղներից:
Սորբենտն իրենից ներկայացնում է պոլիմերային ծակոտկեն մատրիցա, որն արդյունավետորեն կլանում է որոշակի քիմիական միացությունները: Սակայն այդպիսի սորբենտների գլխավոր առավելությունն այն է, որ հետագայում դրանցից հնարավոր է դուրս հանել կլանված նյութերն ու այդկերպ փրկել դրանք անխոսափելի կորստից:



























