Փաշինյանը ի զորու չէ դիմակայելու պետության առջեւ ծառացած մարտահրավերներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է. «ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսպես շարունակվելու դեպքում կա միայն մեկ ելք. Փաշինյանը ի զորու չէ դիմակայելու պետության առջեւ ծառացած մարտահրավերներին։

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլի իշխանությունը վարկաբեկում է Արցախի հերոսներին։

Պանթուրքիզմի վտանգն ուժեղանում է, իսկ Փաշինյանը հասարակությանը բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների։

Նախկիններին վարկաբեկելու մոլուցքով տարված նա անում է հայտարարություններ, որոնք հարվածում են մեր պետական շահերին։

Բաժանարար գծեր քաշելու ու այլընտրանքային կարծիք չլսելու հեղկոմական գործելաոճը կարող է թանկ նստել մեր պետության համար։

Իշխանությունը, իսկ առավել եւս պետությունը խաղալիք չէ, որ ինչպես ուզես քշես։

Այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք։ Եվ այդ ելքը Նիկոլի օր առաջ հրաժարականն է»։