Մարտի սկզբին չինական ապրանքների արտահանման տուրքերի բարձրացման ԱՄՆ-ի ծրագիրը կարող է տնտեսական անկման հանգեցնել։ Այս մասին ասվում է Առեւտրի եւ զարգացման ՄԱԿ համաժողովում։
Անցյալ տարի ԱՄՆ-ը 10-25 տոկոս լրացուցիչ տուրքեր էր սահմանել չինական արտահանվող ապրանքների վրա, որը կազմել էր 250 մլրդ դոլար։ Եթե Պեկինը եւ Վաշինգտոնը մինչեւ մարտի 1-ը համաձայնության չգան, ԱՄՆ-ը կբարձրացնի տուրքերը՝ հասցնելով 25 տոկոսի։ «Հետեւանքներն ահավոր կլինեն»,- հայտարարել է համաժողովի միջազգային առեւտրի բաժնի ղեկավար Պամելա Կոկ Համիլթոնը՝ հավելելով․ «Հետեւանքները ողջ միջազգային առեւտրային համակարգի համար ծայրահեղ բացասական կլինեն»։
Նրա խոսքերով, ԱՄՆ-ի կողմից տուրքերի բարձրացումը եւ Չինաստանի կողմից պատասխան քայլը կհանգեցնեն տնտեսական անկման՝ հումքի եւ ֆինանսական շուկաներում անկայունության պատճառով։
«Կլինեն արտարժութային պատերազմներ եւ արժեզրկում, որոնք կհանգեցնեն աշխատատեղերի կորստի եւ գործազրկության աճի, եւ որ ամենակարեւորն է՝ կլինի վարակման էֆեկտ կամ, ինչպես դա անվանում ենք, ռեակցիոն էֆեկտ՝ որը կհանգեցնի առեւտուրը ձեւախեղող այլ միջոցառումների կասկադի»,- կարծում է նա։ Նրա խոսքերով, փոքր եւ առավել աղքատ երկրները ստիպված կլինեն պայքարել արտաքին ցնցումների դեմ։
Դրանից չի շահի նաեւ ամերիկյան տնտեսությունը, որը կստանա 250 միլիարդի ընդամենը 6 տոկոսը։
«ԵՄ-ն 70 մլրդ դոլար կստանա ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրից։ Ճապոնիան, Մեքսիկան եւ Կանադան՝ յուրաքանչյուրը ավելի քան 20 մլրդ դոլար»,- հավելել է նա։




























