«Ժամանակ» թերթը գրում է. «Կրճատումների ալիքը հասել է մարզպետարաններ: Որոշում է կայացվել կրճատել ոչ միայն միջին օղակի աշխատակիցներին, այլեւ պակասեցնել փոխմարզպետների թիվը: Ներկայիս երեքի փոխարեն՝ յուրաքանչյուր մարզպետ կունենա մեկ տեղակալ:

Մարզպետների տեղակալների թիվը կտրուկ ավելացավ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, երբ կոալիցիոն գործընկերներ ՕԵԿ-ին կամ ՀՅԴ-ն պետք էր ապահովել փոխմարզպետի պաշտոնով: Իրականում մարզպետարանները կարելի է ընդհանրապես լուծարել, որովհետեւ դրանք  բացարձակ անգործության են մատնված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում