Հայաստանի երիտասարդական հիմնադրամում այսօր՝ փետրվարի 26-ին տեղի է ունեցել «Բազե» ակումբի հավաքը, որին մասնակցում էր շուրջ 80 երիտասարդ:
Ակումբից NEWS.am-ին հայտնում են, որ հավաքի ընթացքում քննարկվել են կազմակերպչական հարցեր, ակումբի կառուցվածքը, հետագա անելիքները:
«2002 թվականից, երբ սկսեցին կազմակերպվել «Բազե» համահայկական երիտասարդական հավաքները, մասնակիցների հետ մշտական կապ պաշտպանելու խնդիր էր առաջանում: «Բազե» ակումբը փորձում է լուծել այդ խնդիրը»,- ասել է «Բազե» ակումբի ղեկավար Սամվել Մերթարջյանը: Նա նշել է, որ ակումբի անդամների նախաձեռնությամբ կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ:
«Բազե» ակումբի անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր հայ երիտասարդ, ով ակտիվ է, եռանդուն ու նպատակասլաց, «անկախ քաղաքական կողմնորոշումից»:


























