Երեւանում դեկտեմբերի 20–ին Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանից կատարված գողությունը դեռ չի բացահայտվել։
«Բացահայտում չկա, բայց իմ տան գողության քննության արդյունքներից գոհ եմ։ Քննությունը բավականին առաջ է գնացել եւ ես վստահ եմ, որ անպայման կբացահայտվի»,– NEWS.am-ին ասաց Հովհաննես Քոչարյանը։
Փոստիկանապետը նշեց, որ իրեն պատճառված վնասը կազմում է ավելի քան 3 մլն դրամ։ Նշենք, որ նշանակված է նաեւ ապրանքագիտական փորձաքննություն, քանի որ ենթադրյալ հանցագործը կամ հանցագործները նաեւ գույքն են վնասել։



























