Հյուսիսային Կորեան միջոցներ է ձեռնարկում իր միջուկային եւ հրթիռային ներուժի ոչնչացումը թույլ չտալու համար: ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների գագաթաժողովի նախապատրաստման նպատակով երկու երկրների պաշտոնյաների հանդիպման նախաշեմին այս մասին հայտնել են ՄԱԿ-ի դիտորդները, հայտնում է Reuters-ը:
ՄԱԿ-ի դիտորդները, որոնք հետեւում են պատժամիջոցների պահպանմանը, Անվտանգության խորհրդի պատժամիջոցային կոմիտեի համար գաղտնի զեկույցում հայտնել են, որ «ԿԺԴՀ կողմից զենքի հավաքման վայրերի, պահպանման եւ փորձարկումների տարակենտրոնացման կայուն միտման ապացույցներ են հայտանբերել»:
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ պատժամիջոցները ցանկալի արդյունք չեն տալիս:
«Երկիրը շարունակում է խախտել ԱԽ բանաձեւերը՝ զգալիորեն մեծացնելով նավից նավ նավթամթերքների եւ ածխի անօրինական փոխաբեռնման ծավալը», - նշել են դիտորդները:
«Այս խախտումները ՄԱԿ-ի վերջին պատժամիջոցներն անարդյունավետ են դարձնում»:
Ըստ դիտորդների՝ նրանք ավելի քան 5,7 մլն արժողությամբ 57,600 բարել ծավալից ավել նավթամթերքների արգելված փոխադրման մեկ աննախադեպ դեպքի ապացույցներ ունեն:





























