Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի այցը Թուրքիա սկսվեց թուրքական իշխանությունների սկանդալային որոշմամբ՝ պարգեւատրել նրանց, ովքեր կօգնեն բռնել թուրք ութ զինվորականներին, որոնք փախել են Հունաստան 2016թ. անհաջող պետական հեղաշրջումից հեոտ, տեղեկացնում է AP-ը։

Ցիպրասը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր են քննարկել մի շարք հարցեր, որոնք սրել են հարաբերությունները ՆԱՏՕ երկու դաշնակից երկրների միջեւ, ներառյալ տարածքային վճերը Էգեյան ծովում եւ գազի հետախուզումը արեւելյան Միջերկրածովում։ Ակնկալվում է նաեւ, որ օրակարգում կլինեն նոր հնարավոր խաղաղ ջանքեր կիպրոսյան հարցի շուրջ։

Մինչ Ցիպրասի ժամանումը՝  Թուրքիայի ՆԳՆ-ն 74 սպայի ներառել է այն մարդկանց ցանկում, ովքեր փնտրվում են պետական հեղաշրջման փորձին մասնակցության համար, ներառյալ Հունաստան փախած ութ զինվորականները։ Թուրքիայի իշխանությունները 4 միլիոն թուրքական լիր (մոտ 770 000 դոլար) են առաջարկում ութ զինվորականից յուրաքանչյուրին բռնելու համար, որոնց Աթենքը հրաժարվել է արտահանձնել։

Հունական «Նոր դեմոկրատիա» կուսակցության ընդդիմադիր պատգամավոր Գեորգոս Կումուցակոսը, որը պատասխանատու է միջազգային հարաբերությունների համար, Թուրքիային մեղադրել է «նոր սադրիչ քայլի» մեջ, որը խափանել է Ցիպրասի այցը։ «Նրանք առաջարկում են պարգեւ թուրք ութ զինվորականներին բռնելու համար՝ ուշադրություն չդարձնելով անկախ հունական արդարադատության վերջնական վճռին, որը նրանց ապաստան է տրամադրել»,- ասել է նա։