Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին հայտարարել է, որ թալիբների եւ ԱՄՆ-ի միջեւ խաղաղ համաձայնագիրը չի կարող կնքվել առանց իր կառավարության ներգրավման, որը հանդես կգա որպես «որոշում կայացնող անձ»։

Հանիի կառավարությանը մինչ այժմ չի թույլատրվում մասնակցել թալիբների եւ ԱՄՆ հանձնակատարների միջեւ՝ 18-ամյա պատերազմը դադարեցնելու շուրջ խաղաղ բանակցություններին։

«Վստահ եղեք, որ ոչ ոք չի կարող մեզ մի կողմ հրել»,- ասել է Հանին։