Հունաստանը չի ողջունում հեղաշրջումները, սակայն 2016թ․ Թուրքիայում չհաջողված հեղաշրջումից հետո փախած ութ զինվորների գործը դատական իշխանության հարց է։ Այս մասին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ հայտնում է Reuters-ը։
«Հունաստանը պետք է հայտնի դատական մարմինների որոշումները։ Դավադրությունները չեն ողջունվում Հունաստանում, սակայն, ինչն ավելի կարեւոր է, դա կամրապնդի մեր համագործակցությունն անվտանգության ոլորտում»,- ասել է Ցիպրասը։
Նրա խոսքերով, Հունաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են Էգեյան ծովում լարվածությունը հանելու եւ փոխադարձ վստահությունն ամրապնդելու մասին։ Նա նշել է, որ Թուրքիայի հետ ցանկացած տարաձայնություն «կարող է եւ պետք է կարգավորվի երկխոսության օգնությամբ»։
Հունաստանի իշխանություններն ապաստան են տրամադրել թուրք 8 զինվորականների, որոնք այնտեղ են փախել Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո։ Ցիպրասի այցի նախօրեին թուրքական իշխանություններն ավելի քան 770 հազար դոլար պարգեւատրում են խոստացել նշված զինվորականներից յուրաքանչյուրի դիմաց։





























