Իմ դիմումի համաձայն ազատվել եմ Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ջրային կոմիտեի արդեն նախկին նախագահ Ինեսսա Գաբայանը։

«Սիրելի ընկերներ, տեղեկացնում եմ, որ այսօր, իմ դիմումի համաձայն ազատվել եմ Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից:

Շնորհակալ եմ գործընկերներիս յոթ ամսվա համատեղ աշխատանքի համար. միասին փորձել ենք մաքրել, վերականգնել համակարգը: Հուսով եմ, որ հետայսու ավելին կարվի: Բարին ընդ ձեզ»,–գրել է նա։