ՀՀ  քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  Երեւան-Երասխ ավտոճանապարհի 17-րդ  կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով ՝ փետրվարի  8-ին՝  ժամը 00.10-ի սահմաններում, Երեւան-Երասխ ավտոճանապարհի 17-րդ կմ-ին միմյանց  են բախվել  «ԳԱԶ 24» եւ  «Սիսիանի» Բ/Կ ՓԲԸ-ին պատկանող «ՋԻՆ ԲԵՅ» շտապօգնության մեքենաները:

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Վթարի հետեւանքով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ վերջինիս ուղեւորը, ինչպես նաեւ շտապօգնության մեքենայի ուղեւորները տեղափոխվել են «Արտաշատ» Բ/Կ:

Կատարվում է նախաքննություն։ Քննություն է տարվում` պարզելու վթարի պատճառները: