Դոմոդեդովոյում ուղեւորատար ինքնաթիռի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել գետնավարման գոտու սառույցի պատճառով օդաչուի կողմից կառավարումը կորցնելու հետեւանքով: ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի միջտարածաշրջանային քննչական վարչության ներկայացուցիչ Լարիսա Մարկովեցը:
«Նախնական տվյալներով փետրվարի 6-ին՝ Մոսկվայի ժամանակով 20:30-ին, Դոմոդեդովո միջազգային օդանավակայանում Տյումեն-Մոսկվա չվերթի ինքնաթիռի վայրէջք կատարելուց հետո կայանտեղի գետնավարելու ընթացքում սառույցի պատճառով ինքնաթիռի կառավարման կորուստ է տեղի ունեցել», - ասել է Մարկովեցը:
Չնայած անձնակազմի ձեռնարկած գործողություններին՝ ինքնաթիռը շարունակել է անկառավարելի ընթացքը եւ բախվել էլեկտրասյանը:
«Արդյունքում վնասվել են ինքնաթիռի աջ թեւի նախաթեւը եւ վերջնամասը», - ասել է վարչության ներկայացուցիչը:
Ինքնաթիռում 58 ուղեւոր է գտնվել, անձնակազմի 5 անդամ, այդ թվում երեք բորտուղեկցորդ, տուժածներ չկան: Փաստի առթիվ նախաքննչական ստուգում է սկսկվել:





























