Վարշավայում փետրվարի 27-ին ավարտվել է ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ օրը, որտեղ Հայաստանի դրոշի ներքո հանդես է եկել Հակոբ Առաքելյանը 100կգ:
Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ 1-ին գոտեմարտը Առաքելյանը 10:0 հաշվով առավելության է հասել Սլովակիան ներկայացնող Մարտին Ջանետայի նկատմամբ, 2-րդ գոտեմարտը նույնպես վստահ է անցկացրել ուկրաինացի Անտոն Բռաչեւի հետ եւ 29 վարկայանում կարողացել է մաքուր հաղթանակ տոնել, 3-րդ գոտեմարտը անցկացրել է տանտեր լեհ Տոմազ Դոմանսկու հետ եւ դժվարին բայց կարեւոր հաղթանակ տոնել նրա նկատմամբ, ցավոք մյուս 2 գոտեմարտերում Հակոբը տանուլ է տվել ալժիրցի Հասան Ազունի եւ ռուս Ռոման Պոլոշինի հետ գոտեմարտը եը բավարարվել 7-րդ տեղով:
Հիշեցնենք որ մրցումների առաջին օրը Արմեն Նազարյանը գրավել էր 1-ին, իսկ Հովհաննես Դավթյանը՝ 2-րդ տեղը:
Թիմային հաշվարկով Հայաստանը 48 երկրներ մեջ աշխարհում ճանաչվել է 2-րդը:



























