Մեկ տարի առաջ Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժը խլեց ավելի քան 222 հազար մարդկային կյանք։ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն ԱՄՆ-ին մեղադրել է, որ աղետը ամերիկացիների կողմից ուղարկված երկրաշարժի կիրառման հետեւանք է։ Հայիթին միայն փորձ է, իսկ ամերիկացիների գլխավոր նպատակը Իրանն է։ Սակայն ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի ակադեմիայի ակդեմիկոս Օլեգ Ֆեյգինի խոսքով, լիտոսֆերային զենք առաջին անգամ կիրառել է Խորհրդային Միությունը։
Ներկայացնում ենք գիտնականի՝ «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցից մի հատված։
«ԱիՖ». Ի՞նչ զենք կարող էին կիրառել ամերիկացիները եւ որտեղի՞ց այդ զենքը նրանց:
Օլեգ Ֆեյգին. Այդ զենքը կոչվում է լիտոսֆերային։ Ազդող ուժն արտահայտվում է երկրաշարժերի, հրաբուխների ժայթքման եւ այլ տեսքով։ Ուղղորդված պայթյունը կարող է դառնալ հսկայական ավերածությունների ռեզոնատոր։ Ամերիկացիներն իրենք են մշակել այդ զենքը կամ փոխառությամբ վերցրել ԽՍՀՄ-ից՝ նրա անկման շրջանում։ Լիտոսֆերային զենքի առկայության մասին ակնարկում էր դեռ Խրյուշովը։
«ԱիՖ». Ստացվում է՝ առաջինը լիտոսֆերային զենքը կիրառել է Խորհրդային Միությո՞ւնը:
Օլեգ Ֆեյգին. Իմ կարծիքով, այո։ Փորձարկման համար ընտրվել էր ԽՍՀՄ ամենաքիչ բնակեցված հատվածներից մեկը, սակայն լիտոսֆերային սալը անդրադարձրել էր ուղարկված ալիքը, եւ այն ռեզոնանս էր առաջացրել մեկ այլ տեղում՝ Սպիտակում։ Սեյսմոլոգների հաշվարկներով, այդքան հզոր բնական երկրաշարժ այդ տեղանքում չէր կարող լինել։



























