Մոսկվայում ձերբակալվել է Օլեգ Մենշիկովի վարորդը, ով դերասանից 1 մլն ռուբլի էր գողացել: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:

Դերասանը նախօրեին դիմել է ոստիկանությանը` խոշոր գումարի կորստյան կապակցությամբ: Ըստ տուժածի` մեքենայից կորել էր գումարը Ֆրունզեի փողոցում:

Արդեն մի քանի ժամ անց ոստիկանները ձերբակալել էին Մենշիկովի վարորդին: