Իտալիայում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել Ֆրանսիայի հասցեին իտալացի քաղաքական գործիչների արված  քննադատական հայտարություններից հետո, ուրբաթ կվերադառնա Հռոմ: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի եվրոպական գործերով նախարար  Նատալի Լուազոն, գրում է  Reuters-ը:

Երկրոդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ՝ փետրվարի 7-ին, Ֆրանսիան իր դեսպանին հետ է կանչել: Փարիզը վրդովվել էր նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին  Իտալիայի փոխվարչապետների մեկնաբանություններից: Բացի այդ փոխվարչապետ  Մատեո Սալվինին հանդիպել էր «դեղին բաճկոնների» ներկայացուցիչների հետ, որոնք արդեն մի քանի ամիս է Մակրոնի դեմ բողոքի ակցիաներ են անցկացնում: