Չինաստանը հանդես է գալիս ՄԱԿ սկզբունքները հարգելու եւ Վենեսուելայի ներքին գործերին չմիջամտելու դիրքերից, ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Չինական կողմը կարծում է, որ բոլոր երկրները պետք է հարգեն ՄԱԿ կանոնադրության սկզբունքները եւ չմիջամտեն այլ երկրների ներքին գործերին»,- ճեպազրույցում ասել է Գեն Շուանը։
Նա ընդգծել է, որ չինական կողմը սկզբից եւեթ աջակցել եւ աջակցում է Վենեսուելայի կառավարության՝ պետական ինքնիշխանության եւ երկրի կայունության պաշտպանությանն ուղղված ջանքերին, կոչ է անում բոլոր կողմերին՝ խաղաղ երկխոսություն վարել իշխանության եւ ժողովրդի միջեւ՝ սահմանադրության շրջանակներում, որոնել հարցի քաղաքական լուծում։
Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գույադոն հունվարի 23-ին իրեն հռչակել է պետության ժամանակավոր ղեկավար ժամանակավոր կառավարության գործունեության շրջանում։ ԱՄՆ-ը եւ մի շարք երկրներ հայտարարել են, որ ճանաչել են Գուայդոյին որպես երկրի ժամանակավոր ղեկավար։ Ռուսաստանը եւ Չինաստանը հայտարարել են, որ աջակցում են Նիկոլաս Մադուրոյին՝ որպես երկրի օրինական նախագահի։




























