Ամերիկայի Ֆլորիդա նահանգից երիտասարդ զույգը կկանգնի դատարանի առջեւ. նրանք հրաժարվել էին կերակրել իրենց 5 ամսական փոքրիկին կաթի հիմքով մանկական սննդով, որը նշանակել էր բժիշկը, իսկ դրա փոխարեն կերակրում էին երեխային կարտոֆիլի խյուսով, հաղորդում է Fox News-ը:
Նշվում է, որ երեխային օգնության հասնելու պահին ոստիկանները նկատել էին, որ փոքրիկն ամբողջովին հյուծված էր եւ քաղցած, և կշռում էր գրեթե նույնքան, ինչ ծննդյան պահին:
Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստանում է համապատասխան բուժում եւ վերականգնում քաշը:
Ծնողները մեղադրվում են երեխայի առողջությանը վնաս հասցնելու մեջ: Նրանք այդպես էլ չեն կարողացել բացատրել ոստիկանությանը՝ ինչու էին փոխարինել մանկական սնունդը կարտոֆիլի խյուսով:





























