Կազանում թոշակառուն շտապել է դուրս գալ ավտոբուսից եւ կոտրել 13-ամյա աղջկա ձեռքը: Կինը հրել է նրան, որի հետեւանքով դպրոցականն ընկել է փակվող դռան վրա: Նրա ձեռքը մնացել է բռնակի արանքում, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով «Պոլիտէքսպերտ»-ին:
Նշվում է, որ թոշակառուն բարձրաձայն հայհոյում էր, իսկ աղջիկը քիչ էր մնում կորցներ գիտակցությունը ցավից: Ուղեւորներից ոչ մեկն օգնության չի հասել, միայն ավտոբուսի տոմսավաճառն է բղավել:
Դեռահասն օգնության է դիմել մոտակա դեղատանը, այնուհետեւ դրա աշխատակիցները կանչել են շտապ օգնություն:
Ավելի ուշ տուժածի մոտ հայտնաբերվել է լուրջ կոտրվածք: Անցկացվում է նախաքննություն եւ ուսումնասիրվում են դեպքի մասնամասները:





























