33-ամյա իսրայելացի զբոսաշրջիկ Օֆեր Քոենը, որը 13 տարիների ընթացքում ճանապարհորդում էր աշխարհում եւ այցելել էր ավելի քան 40 երկիր, անցյալ շաբաթ մահացել է Զիմբաբվեում՝ Վիկտորիա ջրվեժում, դժբախտ պատահարի հետեւանքով, հաղորդում է MIGnews-ը՝ հղում կատարելով JPost-ին:
Զիմբաբվեի ոստիկանությունը կասկածում է, որ Քոենը, որն աշխատում էր որպես օդապարիկով թռիչքների հրահանգիչ, ջրվեժի մոտակայքում լողալիս քշվել էր հոսանքով:
Նրա մարմինը գտել են Զամբեզի գետում՝ ջրվեժից 400 մ հեռավորության վրա: Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել Քիրյաթ-Անավիմ գերեզմանատանը:
Քոենը սկսել էր ճանապարհորդել, երբ ավարտել էր ծառայությունն Իսրայելի պաշտպանության բանակում որպես բժիշկ:





























