Մոսկվայում՝ Լեֆորտովոյի զբոսայգու մոտակայքում, տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք կրակոցներով, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով ռուսական Հինգերորդ ալիքին:

Ականատեսների խոսքերով՝ ծեծկռտուքում մասնակցել է շուրջ 20 մարդ: Ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ մարդ տուժել է:

Ոստիկանությունը ճշտում է այդ տեղեկատվությունը: