Փարիզի Պորտ-դե-լա-Շապել թաղամասի շուրջ 1600 բնակիչներ տարհանվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ականազերծված ռումբի պատճառով, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով քաղաքապետ Անն Իդալգոյի թվիթերյան գրառմանը:
Նա հավելել է, որ ներկայումս գտնվում է թաղամասի բնակիչների կողքին:
Տարհանումն իրականացվել է քաղաքային ծառայությունների ուղեկցությամբ:





























