Նոր Զելանդիայի ոստիկանության տվյալներով`Կրայստչերչայում երկրաշարժի հետեւանքով զոհվերի թիվը կհասնի 240-ի:

Քենթրբերիի շրջանի ոստիկանության պետ Դեյվ Կլիֆի խոսքով` պաշտոնապես զոհվածների թիվը 154 է, սակայն այդ թիվը կարող է  էապես մեծանալ` անհետ կորածների մարմինները գտնելուց հետո, գրում է Lenta.ru :

Նրա տվյալներով` զոհերի թիվը կլինի 240, սակայն դա էլ վերջնական չէ: Ավելի վաղ ասվել էր, որ հաշվի առնելով անհետ կորածներին` զոհերի թիվը կհասնի 200-ի: Վերջին տուժածին ավերակների տակից կենդանի գտել էին փետրվարի 23-ին:

Նշենք, որ Կրայստչերչայում 6,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել փետրվարի 22-ին: