ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 296 դեպք, որից 128-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է  125 կենցաղային կանչ, 61 հրդեհ, 43 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 6 եւ տուժել 55 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 28 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 75 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 265 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 9 դեպք, որի հետեւանքով զոհվել է 2, տուժել՝ 15 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները: