Համաշխարհային շուկայում նավթի գները զգալի աճ են գրանցել:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 22-ի երեկոյան եւ այսօր գիշեր կայացած առեւտրային շրջանների արդյունքներով նավթի գները գրանցել են զգալի աՃ: Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինն աճել է 2,64 տոկոսով եւ կազմել 71,55 դոլար՝ մեկ բարելի համար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2,68 տոկոսով եւ կազմել 70,53 դոլար՝ մեկ բարելի համար:
Նշենք, որ մեկ բարելը 159 լիտր է:



















