Ամերիկայում, փետրվարի 28-ին, 89 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասանուհի Ջեյն Ռասսելը։ Դերասանուհին տառապում էր շնչառական օրգանների հիվանդությամբ, որն էլ մահվան պատճառ է դարձել, հաղորդում է «Գազետա.Ռու»-ն։
Ռասսելը ծնվել է 1953 թվականին։ Դերասանուհին առաջին անգամ նկարահանվել է պրոդյուսեր Հովարդ Հյուզի «օրենքից դուրս» ֆիլմում (1941թ)։ Դերասանուհու խոսքով, ֆիլմը սկանդալ առաջացրեց կինոյի աշխարհում, քանի որ ֆիլմի համար նախատեսված հագուստները այն ժամանակվա համար շատ բաց էին։
1953 թվականին Ռասսելը խաղում է իր ամենահաջողված դերը «Ջենթլմենները նախնտրում են շիկահերներին» կատակերգությունում, որտեղ նրա խաղընկերուհին ապագա սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոն էր։ Ֆիլմում դերասանուհիները մարմնավորել են ապագա ամուսին փնտրող սեւահերի եւ շիկահերի։
Երկու տարի հետո Ռասսելը նկարահանում է այս ֆիլմի շարունակությունը «Ջենթլմենները ամուսնանում են սեւահերների հետ», սակայն այս ֆիլմը հաջողություն չի ունենում։
Ռասսելն իր դերասանական կարիերան ավարտել է 1960թվականին, որից հետո աշխատել է հեռուստատեսությունում, գրքեր է գրել։ 2009 թ-ին ըստ Բրիտանական «Glamour» հանդեսի, Ռասելը համարվել է 40-ական թվականների լավագույն կինոաստղը։ Նա արժանացել է հոլիվուդյան աստղ կոչմանը։





























