Զարգացման ասիական բանկը (ԶԱԲ) հրապարակել է 2009-2010 թթ. Ադրբեջանի ՀՆԱ-ի աճի նոր, առավել իրական կանխատեսումները։ Ինչպես հաղորդվում է բանկի նոր հաշվետվության մեջ, Ադրբեջանում տնտեսական աճը 2009 թվականին կկազմի 3%, ավելի վաղ կանխատեսված 8%-ի փոխարեն, իսկ 2010 թվականին՝ 4,5%, 6,7%-ի փոխարեն։

«Ադրբեջանը համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքներն իր վրա է զգացել նավթի ցածր գների, ինչպես նաեւ արտասահմանյան ու ներքին մասնավոր ներդրումների նվազման պատճառով։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 1%-ով, հիմնական կապիտալում արված ներդրումները՝ 7,1%-ով»,- ասված է ԶԱԲ-ի հաշվետվությունում։

Բանկի գնահատումների համաձայն, պետական ներդրումների ծրագիրն ու սոցիալական ծախսերն են երկրում տնտեսական աճի հիմնական աղբյուրը, սակայն բյուջեի ռեսուրսները ճնշման տակ են միջազգային շուկաներում նավթի ցածր գների պատճառով։

Ընդ որում, ԶԱԲ-ի կանխատեսումների համաձայն, 2009 թվականին արժեզրկումն Ադրբեջանում կկազմի 4%, ավելի վաղ կանխատեսված 12%-ի փոխարեն, 2010 թվականին՝ այն պահպանվել է 7%-ի մակարդակում (այն դեպքում, երբ երկրի կառավարությունը կանխատեսում է 1%-ի արժեզրկում)։ ԶԱԲ-ի գնահատման համաձայն, 2009 թվականին Ադրբեջանը վճարային հաշվեկշռի դրական սալդո կունենա ՀՆԱ-ի 15%-ի մակարդակով (ավելի վաղ կանխատեսվում էր 25,5% ՀՆԱ), 2010 թվականին՝ պահպանվել է 17,7% ՀՆԱ-ի կանխատեսումը։