Կոլումբիայի իշխանությունները որոշել են քանդել թմրաբարոն Պաբլո էսկոբարի «ամրոցը»: Քաղաքի ամենաէլիտար թաղամասերից մեկում՝ Մեդելինայում 8 հարկանի շենքը  ենթակա է քանդման՝ որպես Էսկոբարի մասին առասպելները փոխելու փորձի մի մաս, գրում  է DW-ն:

Որպես Մոնակո հայտնի «ամրոցը» պետք է ոչնչացվի պայթուցիկի միջոցով:

Սեփականությունը թմրանյութերի վաճառքի զոհերին նվիրված հիշահամալիրի վերածելու ծրագրեր կան, որոնք սպանվել են 1980-ականներին եւ 1990-ականներին իշխանություննեևր հետ արյունալի պատերազմում:

Forbes ամսագրի համաձայն՝ Էսկոբարը ժամանակին աշխարհի ամենահարուստ մարդկանցից էր: Նա սպանվել է 1993-ին ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ:

Զբոսաշրջիկների խմբերն ամեն օր այցելում են Էլ Պոբլադո շրջանում կառուցված Մոնակո շենքը:

Կոլումբիայում ոմանք «Կոկաինի թագավորին» ընկալում են որպե Ռոբին Հուդ՝ նրա բարեգործական գործունեության եւ Մեդելինայի աղքատ բնակիչների շրջանում իր հսկայական հարստության մի մասը բաժանելու համար: