Հերցոգուհի Մեգան Մարքլը սպառնացել է դատական հայց ներկայացնել Daily Mail-ի դեմ՝ հորը՝ Թոմաս Մարքլին գրած իր նամակը հրապարակելու համար՝ հայտնում է The Guardian-ը։
Ինչպես նշվում է, հետաքննության թեման կլինի հեղինակային իրավունքի խախտումը։
Ընդգծվում է, որ նամակը դեռեւս տեղադրված է Daily Mail-ի կայքում։ Տվյալ պահին թերթը որեւէ կերպ չի մեկնաբանել լրատվությունը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Daily Mail-ը մասամբ է հրապարակել հարսանիքից հետո հորն ուղղված Մեգանի անկեղծ նամակը։ Նա գրում է, որ իր սիրտը կոտրվել եւ «միլիոնավոր մասերի է բաժանվել» այն բանից հետո, երբ հայրը հարցազրույց է տվել՝ պատմություններ հորինելով եւ իր ամուսնուն՝ Հարիին մեղադրելով։





























