Չինաստանը հանդես է գալիս Վենեսուելայի ներքին գործերին արտաքին ուժերի միջամտության դեմ։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Լու Կանգը՝ հայտնում է AP-ն։

Նրա խոսքերով, Չինաստանը «հանդես է գալիս նաեւ, այսպես կոչված, հումանիտար օգնությունը քաղաքական նպատակներով օգտագործելու եւ Վենեսուելայում անկայունություն ու նույնիսկ անկարգություններ հրահրելու դեմ»։

Նա նշել է, որ Չինաստանը ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կողմերին կոչն է անում լուծումներ գտնել սահմանադրության եւ օրենքների շրջանակներում անցկացվող երկխոսության միջոցով, եւ միջազգային հանրությանը կոչ է անում, հարգելով Վենեսուելայի ինքնիշխանությունը, նախաձեռնել գործողություններ, որոնք իսկապես նպաստում են երկրի կայունությանը, տնտեսական զարգացմանը։