ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայում դեսպանի պաշտոնին է առաջադրել դիվանագետ Մայքլ Սաթերֆիլդին, հայտնել է Սպիտակ տունը:

Սաթերֆիլդի թեկնածությունն ուղարկվել է Սենատ, որը կքննարկի այն, այնուհետեւ կհաստատի կամ կմերժի:

Ներկայումս ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ պահպանվում են Սիրիայի եւ մի շարք այլ առանցքային հարցերում տարաձայնությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: