Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է անվանի արձակագիր, կինոսցենարիստ, մշակութաբան Կիմ Բակշիին` ծննդյան 80-ամյակի առթիվ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը երախտապարտ հայ ժողովրդի անունից մաղթել է նրան քաջառողջություն եւ բարօրություն:
«Դուք պատկանում եք նշանավոր խոսքի վարպետների թվին: Ձեր տաղանդը վառ արտահայտվել է ե՛ւ ճամփորդական նոթերում, ե՛ւ պատմական հետազոտություններում, ե՛ւ վավերագրական ֆիլմերի սցենարների վրա աշխատանքում: Ձեր ինքնամոռաց եւ անձնազոհ աշխատանքով Դուք նպաստել եք հայկական մշակույթի ժողովրդականացմանը: Ձեր հրաշալի գրքերը` «Արծիվ եւ սուր», «Քար եւ ճակատագիր», «Սուրբ Լազարի հարությունը», «Մենաստանից` սիրո մասին, «Մեր աշխարհը նման է անիվի», աշխարհին պատմում էին Հայաստանի, նրա պատմության եւ այսօրվա, ավանդույթների ու հայ ժողովրդի բնավորության մասին` ինչպես պատմական հայրենիքում, այնպես էլ սփյուռքում:
Ուրախալի է, որ այսօր էլ Դուք լի եք եռանդով եւ ստեղծագործական մտահաղացումներով, ակտիվ մասնակցում եք լայնածավալ հետազոտական նախագծերին: Հաջողություններ Ձեզ եւ ամենայն բարիք»,- ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքում:

























