ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բազմամյա հաջող համագործակցության հույս ունի Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ես կարծում եմ, որ մենք շատ (կհանդիպենք) առաջիկա տարիներին։ Ես չեմ կարող խոսել այսօրվա մասին, բայց առաջիկայում մենք կհասնենք ֆանտաստիկ հաջողությունների»,- ասել է նա Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ Վիետնամում հանդիպումից առաջ։
Հանոյում ընթանում է ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթաժողովի երկրորդ օրը։ Չորեքշաբթի Թրամփը եւ Կիմ Չեն Ընը բանակցություններ են անցկացրել դեմառդեմ ձեւաչափով, ինչից հետո տեղի է ունեցել աշխատանքային ընթրիք։




























