Կանադայի Պահպանողական կուսակցության առաջնորդ Էնդրյու Շիրը երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյին կոչ է արել հրաժարական տալ նախկին գլխավոր դատախազ Ջոդի Ուիլսոն-Ռեյբոլդի՝ SNC-Lavalin ինժեներա-շինարարական ընկերության դեմ դատավարությանը քաղաքական միջամտության մասին ցուցմունքից հետո, հյատնում է CBC-ն:

Ուիլսոն-Ռեյբոլդը Համայնքների պալատի արդարադատության կոմիտեում հայտարարել էր, որ 11 պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Թրյուդոյի կաբինետից, իր հետ 4 ամիս՝ 2018 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր շփվել են գործով, որտեղ ինքը հանդես էր գալիս որպես արդարադատության նախարար եւ գլխավոր դատախազ՝ քաղաքական միջամտություն կատարելով իր լիազորություններին: Նպատակը SNC-Lavalin-ի դատական հետապնդման հետաձգումն էր:

Նախկին գլխավոր դատախազի ցուցմունքից հետո Պահպանողական կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ Թրյուդոն չի կարող շարունակել երկիրը կառավարել եւ պետք է հրաժարական տա: Դրանից բացի, Շիրը ոստիկանությանը կոչ է արել քննություն սկսել:

SNC-Lavalin ընկերության դեմ քննությունը, որը մեղադրվում է արտասահմանյան պաշտոնատար անձանց կաշառելու մեջ, շարունակվում է արդեն 7 տարի: Ենթադրվում է, որ ընկերության թոփ մենեջերները կաշառքներ են տվել Լիբիայում՝ պայմանագրերում միլիարդներ շահելու համար: Ընկերությունը երկիրը լքել է 2011 թվականին՝ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո:

2012 թվականից այս գործով մեղադրանք է առաջադրվել 8 կասկածյալի: Նրանցից 7-ի գործը դատարանների կողմից մերժվել է ուշացումների կամ ապացուցողական հիմքի խնդիրների հետ կապված: