Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը կրկին հաստատել է, որ պատրաստ է ապամիջուկայնացում կատարել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եթե ես պատրաստ չլինեի, ապա այստեղ չէի գտնվի»,- ասել է նա՝ պատասխանելով ամերիկացի լրագրողի համապատասխան հարցին: Դրանից հետո նա ժպտացել է, իսկ Թրամփը հայտարարել է. «Սա, հնարավոր է, լավագույն պատասխանն է, որը դուք երբեւէ լսել եք»:

Մեկ այլ լրագրող հետաքրքրվել է՝ Կիմ Չեն Ընն արդյոք պատա՞ստ է դրա համար կոնկրետ քայլեր ձեռնարկել: «Դա այն է, ինչը հիմա մենք քննարկում ենք»,- պատասխանել է նա: