ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կողմնակից են Հյուսիսային Կորեայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրենց պետությունների ներկայացուցչությունների բացմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Երկու ղեկավարները համապատասխան հայտարարությունն արել են՝ պատասխանելով լրագրողների հարցին Հանոյում ընդլայնված կազմով բանակցություններն սկսվելուց առաջ։
«Մենք կողջունեինք նման քայլը»,- ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը։
ԱՄՆ նախագահը միեւնույն ժամանակ ասել է, որ դա «լավ գաղափար է» եւ նշել, որ պետք է ներկայացուցչություններ բացել «երկու կողմում»։




























