ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի թռավ Հանոյից, որտեղ ընթանում էին նրա երկօրյա բանակցությունները Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Սպիտակ տան մինչ այդ տարածած ժամանակացույցով ԱՄՆ նախագահը վերադառնում է Վաշինգտոն։
ԱՄՆ նախագահի ինքնաթիռի թռիչքը Հանոյից հետաձգվեց որոշ ժամանակով՝ կոտրված օդասանդուղքի պատճառով։ Այն ստիպված էին ձեռքով պտտեցնել ԱՄՆ Հատուկ ծառայության 10 աշխատակիցներ։
Հինգշաբթի Հանոյում ավարտվեց Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ երկօրյա գագաթաժողովը։ Կողմերը հրաժարվեցին ստորագրել համատեղ փաստաթուղթ՝ պայմանավորվելով հետաձգել երկխոսությունը։ Միջոցառումների ժամանակացույցը զգալիորեն փոփոխման ենթարկվեց. երկու պետությունների նախագահները հրաժարվեցին համատեղ աշխատանքային ճաշից։ Ամփոփիչ հռչակագրի ստորագրում, որը տեղի դիվանագիտական շրջանակներում ՏԱՍՍ աղբյուրի համաձայն՝ կրելու էր «Հանոյի հռչակագիր» անվանումը, նույնպես տեղի չունեցավ։
Այս առնչությամբ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսը տեղի ունեցավ նախատեսվածից գրեթե երկու ժամ շուտ։ Վիետնամից ամերիկյան ղեկավարի թռիչքը նույնպես տեղի ունեցավ նախատեսվածից զգալիորեն շուտ։




























