Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան ուզում են երկու տարվա ընթացքում սկսել օգտագործել Բալթիկայում ՆԱՏՕ-ի արեւելյան մասի անվտանգության ապահովման համար համատեղ զորամիավորման օգտագործումը օդային գործողություններում։ Այս մասին Բրիտանիայի ՌՕՈՒ «Բրայզ Նորթոն» ավիաբազա այցի ժամանակ հայտարարել է ԳԴՀ պաշտպանության նախարար Ուրսուլա Ֆոն Դեր Լյայենը՝ հայտնում է DW-ն։
Գերմանացի նախարարի խոսքերով, համագործակցությունը կընդլայնվի բանակի եւ նավատորմի մակարդակով, ինչպես նաեւ կիբեռանվտանգության ոլորտում։ Ֆոն Դեր Լյայենը զրուցել է իր բրիտանացի գործընկեր Գեւին Ուիլյամսոնի հետ, եւ նրանք պայմանավորվել են, որ ռազմական փոխգործակցության հարցերը հետագայում պարբերաբար կքննարկվեն «Օքսֆորդյան հանդիպումների» ձեւաչափով։




























