ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հակված» է Պատրիկ Շանախանի պաշտոնը մինչեւ Պենտագոնի ղեկավար բարձրացնելուն, հայտնում է CNN-ն՝ վկայակոչելով աղբյուրին:
Աղբյուրի տեղեկություններով՝ Թրամփի խորհրդականները պաշտպանության նախարարի պաշտոնում նրան մի քանի թեկնածուների են առաջարկել, բայց նա հարցրել է՝ ինչո՞ւ վարչակազմը Շանախանին «չթողնի» պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում: Նա նաեւ նշել է, որ Շանախանն իր համար «լավ աշխատանք» է կատարում:
Ներկայումս Շանախանը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատարն է:




























