Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսն ասել է, որ վենեսուելացի զինծառայողներին իբր 20 հազարական դոլար են առաջարկել այն բանի համար, որ նրանք դասալքեն եւ անցնեն Կոլումբիա։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով վենեսուելական պետական լրատվական գործակալությանը։
Նրա խոսքով՝ Վենեսուելայի պաշտպանության նախարարությունում «մոտ 100» զինծառայող են հաշվել, որոնք անցել են Կոլումբիա եւ սպասել, որ ստանան 20 հազար դոլարը, բայց մնացել են առանց փողի։ Լոպեսը չի ճշգրտել, թե ով է փորձել կաշառել վենեսուելացի զինվորականներին։




























