Աֆղանստանի Հիլմենդ նահանգում «Թալիբան» արմատական շարժման գրոհայինները հարձակվել են ռազմաբազայի վրա, հայտնում է Tolo News-ը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հարձակմանը մասնակցել է 27 գրոհային: Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ զինվորականներին հաջողվել է հարձակումը հետ մղել: Վնասազերծվել է հարձակվողներից 9-ը:
Աֆղանստանի ԶՈՒ-ն շարունակում է տարածքը մաքրելու գործողությունը: Զինվորականների շրջանում տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան:




























