Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը միջնորդություն է առաջարկել: Ես չգիտեմ, թե ինչ է կարծում Հնդկաստանը, բայց ես ուզում եմ ասել Ռուսաստանին, որ Պակիստանը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ` լարվածության նվազեցման համար», - Daw-ը մեջբերում  է նախարարի խոսքը:

Հինգշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների հարթակ առաջարկել Հնդկաստանին եւ Պակիստանին հարաբերությունների կարգավորման համար, եթե նրանք ցանկանան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: