Եղիսաբեթ II-ի «մանուշակագույն» ձեռքն անհանգստացրել է բրիտանացիներին, գրում է Daily Mirror-ը:
Նշվում է, որ ձեռքի գույնը հավանաբար փոխվել է հիվանդության պատճառով, ինչը նկատվել է պաշտոնական լուսանկարներում:
Լուսանկարներն արվել են Հորդանանի թագավորի եւ թագուհու՝ Աբդալլահ Երկրորդի եւ Ռանիայի ընդունելության ժամանակ:
«Աստված իմ...երեւում է թագուհին վնասել է ձեռքը...Հուսով եմ, շուտ կապաքինվի», —թվիթերում գրել է օգտատերերից մեկը:
Հաղորդվում է, որ սոցցանցերի շատ օգտատերեր իրենց աջակցությունն են հայտնել թագուհուն:




























