Իսլամաբադը Նյու Դելիին չի թույլատրել Պակիստան ինքնաթիռ ուղարկել Հնդկաստանի ՌՕՈՒ-ի վիրավոր օդաչու Աբհինանդանա Վարթհամանին տարհանելու համար, որը վիճահարույց Քաշմիր շրջանում օդային միջադեպից հետո գերեվարվել էր Պակիստանի բանակի կողմից: Ուրբաթ այս մասին հաղորդում է NDTV- ն` հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Ըստ տվյալների՝ Հնդկաստանը Վարթհամանին վերադարձնելու երկու տարբերակ է դիտարկել. ցամաքով՝ Քաշմիրում Վագախ սահմանային բնակավայրի շրջանում եւ Իսլամաբադից հատուկ ինքնաթիռով:
Երկրորդ տարբերակն առաջնահերթ էր, քանի որ հնդկական կողմի տեղեկատվության համաձայն օդաչուն վիրավոր էր եւ նախատեսվում էր հնարավորինս շուտ նրան տեղափոխվել հիվանդանոց բուժզննության համար:
Այս նպատակով Հնդկաստանը Պակիստանին հանձնել էր իր զինծառայողների ցանկը, որոնք պետք է ուղեկցեին Վարթհամանին տուն հասնելու ճանապարհին, հայտնում է աղբյուրը:
Այնուամենայնիվ, Իսլամաբադը մերժել էր Նյու Դելիին այդ հարցում, ուստի ռազմագերու փոխանցումը տեղի կունենա ուրբաթ՝ օրվա երկրորդ կեսին, Վագախի մոտ: NDTV- ի տվյալներով, Հնդկաստանի սահմանային կետից քիչ հեռու առավոտվանից հավաքվել են լրագրողներ եւ տեղացիներ, որոնք պատրաստ են իրենց հայրենակցին որպես հերոսի դիմավորել:
Գերեվարված օդաչուին որպես «խաղաղության ժեստ» վերադարձնելու որոշման մասին նախօրերին հայտարարել էր Պակիստանի վարչապետ Իմրան Հանը: Դաշնային խորհրդարանի պատգամավորների առջեւ ելույթ ունենալով նա ընդգծել էր, որ բացառում է Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ ստեղծված հարաբերությունները ռազմական ճանապարհով լուծելու հնարավորությունը:
Նա նաեւ ասել էր, որ չորեքշաբթի երեկոյան փորձել է զանգահարել իր հնդիկ գործընկեր Նարենրդրա Մոդիին, որպեսզի հայնտի Իսլամաբադի՝ լարվածության դեէսկալացիայի ցանկության մասին: Միեւնույն ժամանակ, Հանը չէր նշել, արդյոք զրույցը կայացել է:
Չորեքշաբթի Պակիսատնի բանակը հայտնել էր, որ հարվածել է Հնդկաստանի երկու ռազմակա ինքնաթիռների, որոնք խախտել են նրա օդային տարածքը վիճահարույց Քաշմիրի հատվածում եւ գերեվարել երկու օդաչուների: Ավելի ուշ Պակիստանի լրատվամիջոցներևը հրապարակել էին հնդիկ օդաչուներից մեկի մասնակցությամբ տեսանյութ, որը վիրավոր լինելով լրագրողներին հայտնել էր իր անունը եւ կոչումը՝ հանրապետության ՌՕՈՒ ավիացիոն թեւի հրամանատար Աբհինանդանա Վարթհաման: Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Քաշմիրում հնդկական ինքնաթիռներին հարվածներ հասցնելու նպատակը «ինքնապաշտպանության ցանկության եւ պատրաստակամության ցուցադրումն էր»:
Ավելի ուշ Հնդկաստանի իշխանությունները հրապարակել էին իրենց վարկածը, որի համաձայն Պակիստանի ՌՕՈՒ-ի կործանիչը ոչնչացվել է Քաշմիրում օդային միջադեպի ժամանակ, որի ընթացքուն Հնդկաստանը կորցրել է իր ՄիԳ-21-ը, իսկ օդաչուն անհետ կորած է համարվում:
Չորեքշաբթի երեկոյան Նյու Դելին խոստովանել էր, որ հնդիկ օդաչուն գերեվարվել է Պակիստանի բանակի կողմից եւ պահանջել էր նրա «անհապաղ եւ անվերապահ» ազատումը:




























