Վենեսուելայում ԱՄՆ-ն մեկ նպատակ է հետապնդում՝ ապալեգիտիմացնել օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Մամուլի ասուլիսին այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ մամուլի ասուլիսին Լավրովն ասել է, որ Վենեսուելայի ճգնաժամի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Էլիոտ Աբրասը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Վենեսուելային մարդասիրական օգնության մատակարարման հարցի լուծման նպատակով չի համագործակցելու ՄԱԿ-ի գործակալությունների հետ, որովհետեւ այդ գործակալությունները, ըստ նրա, համագործակցում են Մադուրոյի հետ:
«Ահա այն երկրի դիրքորոշումը, որն իբրեւ թե մտահոգվում է Վենեսուելայում մարդասիրական իրավիճակով, պատրաստ է սադրանքներ առաջացնել սահմանին, ինչպես եղավ փետրվարի 23-ին եւ որն իրակիանում ոչինչ չի ուզում բացի օրինական կառավարության, օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի ապալեգիտիմացումից», - ընդգծել է Լավրովը:
Մադուրոյի դեմ զանգվածային բողոքի ակցիաները սկսվել էին հունվարի 21-ին՝ երդմնակալությունից որոշ ժամանակ անց:
Խռովությունների սկսվելուց հետո ընդդիմության խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն իրեն պետության ժամանակավոր ղեկավար էր հռչակել: Մի շարք արեւմտյան երկրներ ԱՄՆ-ի գլխավորությամբ ճանաչել էին Գուայդոյին: Իր հերթին, Մադուրոն խորհրդարանի ղեկավարին «ԱՄն-ի խամաճիկ» էր անվանել:




























