Պակիստանն ազատ է արդակել հնդիկ օդաչու Աբհինանդան Վարթհամանին, որի ինքնաթիռը խոցվել էր Հնդկաստանի եւ Պակիստանի կողմից վիճարկվող Քաշմիր շրջանում, հաղորդում է BBC News-ը:
Վարհամանին հանձնել են Հնդկաստանի ներկայացուցիչներին Պակիստանի հետ սահմանին:
Ավելի վաղ օդաչուն հայտնել էր պակիստանյան ԶԼՄ-ներին, որ նա «բավականին տպավորված է» Պակիստանի բանակով:
Չորեքշաբթի Պակիստանի բանակը հայտարարել էր, որ խոցել է երկու հնդկական ռազմական ինքնաթիռ, որոնք խախտել էին երկրի օդային տարածքը վիճարկելի Քաշմիրում, եւ գերեվարել է երկու օդաչուներին: Արդյունքում Պակիստանի ԶԼՄ-ները հրապարակել էին տեսագրություն, որում հնդիկ օդաչուներից մեկը, լինելով վիրավորված, հայտնել է լրագրողներին իր անունն ու զինվորական կոչումը՝ Հնդկաստանի հանրապետության Ռազմաօդային ուժերի ավիացիոն թեւի հրամանատար Աբհինանդան Վարթհաման: Պակիստանի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ Քաշմիրում հնդկական ինքնաթիռների ուղղությամբ օդային հարվածներ հասցնելու նպատակը «ինքնապաշտպանության ցանկության ու պատրաստակամության» ցուցադրումն էր:
Ավելի ուշ Հնդկաստանը հրապատակել էր իր տարբերակը, համաձայն որի՝ Պակիստանի Ռազմաօդային ուժերի կործանիչը խոցվել էր Քաշմիրում օդային պատահարի ընթացքում, որի հետեւանքով Հնդկաստանը կորցրել էր իր ՄիԳ-21-ը, իսկ դրա օդաչուն համարվում էր անհայտ կորած: Չորեքշաբթի երեկոյան Նյու Դելին հաստատել էր, որ հնդիկ օդաչուն գերեվարվել էր պակիստանյան բանակի կողմից, եւ պահանջել նրան «անհապաղ եւ առանց նախապայմանների» ազատ արձակել:



























