Կանադան հայտարարել է, որ կսկսի Huawei չինական ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուին ԱՄՆ արտահանձնելու գործընթացը, հայտնում է Sky News-ը:
Նա Վանկուվերում ազատվել էր գրավով եւ դատարան պետք է ներկայանա չորեքշաբթի, որտեղ նշանակվելու է նրա արտահանձման օրը:
Սրա հետ կապված Կանադայի արդարադատության դեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «Բավարար ապացույցներ են ներկայացված արտահանձնելու մասին որոշում կայացնելու համար»:
Այդուհանդերձ, Վանչժոուին արտահանձնելու վերջնական որոշումն ընդունելու է Կանադայի արդարադատության նախարարը:
Huawei-ի հիմնադիր Ռեն Ժենգֆեյի դուստր Մեն Վանչժոուն կալանավորվել էր անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ հարցման համաձայն, որը նրան մեղադրում է Իրանի դեմ ընդունված պատժամիջոցների հետ կապված խարդախության մեջ:




























