Սերբիան հայտնել է, որ Չեխիայում ձերբակալել են զինված սերբին, ով վարձու մարդասպան է՝ հայտնում է Associated Press-ը։
Երկրի իշխանությունների հայտարարության համաձայն, իրենք մտադիր են ձերբակալվածի արտահանձնման հայտ ներկայացնել։
Նշվում է, որ 40-ամյա քիլլերը ձերբակալվել է մի քանի երկրների հատուկ ծառայությունների համատեղ գործողության արդյունքում։
Սերբական Blic հրատարակչությունը հայտնել է, որ խոսքը հայտնի մարդասպան Կաբա Դերի մասին է, ով բազմաթիվ սպանությունների պատճառով մի քանի երկրներում հետախուզման մեջ է։
Հունվարին սերբական ԶԼՄ-ները հրապարակել էին տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է կասկածյալը դուրս գալիս ավտոմեքենայից եւ օրը ցերեկով սպանում հերթական զոհին։





























